Կայքը գտնվում է թեստի փուլում։ Գնումներն ու առաքումները ժամանակավորապես անհասանելի են։

Նվեր-քարտ

Նվեր-քարտ

 

  • Նվեր-քարտերը կարող եք ձեռք բերել և օգտագործել «Ֆամի գրուպ»-ի ողջ ցանցում՝ «sela», «Cool Club», «Penti», «LC Waikiki» (Մաշտոց 18, Կոմիտաս 46), «Fami» մուլտիբրենդային սրահներում:
  • Նվեր-քարտի գումարը կարող է օգտագործվել մասամբ կամ ամբողջությամբ:
  • Քարտը ենթակա է հավելյալ լիցքավորման, չի կարող փոխարինվել կանխիկ դրամով::
  • Նվեր քարտի վավերականության ժամկետը 1 (մեկ) տարի է՝ լիցքավորման պահից սկսած:  Վավերականության ժամկետի ավարտից հետո պարունակվող, չօգտագործված գումարը ենթակա չէ վերադարձի
  • Եթե պատվերի արժեքը գերազանցում է նվեր-քարտի գումարը, ապա տարբերությունը պետք է վճարել կանխիկ, քարտով կամ վճարման այլ եղանակով, իսկ եթե պատվերի արժեքը պակաս է նվեր-քարտի գումարից, ապա քարտի գումարի մնացորդը չի վերադարձվում:
  • Նվեր-քարտի հաշվեկշիռը կարող է ստուգվել ընկերության ցանկացած վաճառասրահի դրամարկղում:
  • Նվեր-քարտով վճարված ապրանքը կարելի է վերադարձնել կամ փոխանակել միայն այն վաճառասրահում, որից գնված է ապրանքը՝ կտրոնի և նվեր-քարտի առկայությամբ:
  • Նվեր-քարտով գնված ապրանքի վերադարձի դեպքում գումարը վերադարձվում է միայն նույն նվեր-քարտին,գումարը ենթակա չէ կանխիկացման:
  • Քարտը չի կարող վերականգնվել կամ փոխհատուցվել:  Նվեր-քարտով հնարավոր չէ գնել այլ նվեր-քարտ:
  • Նվեր քարտերի համար չեն գործում ակցիաներ և զեղչեր։